РИО-ի հրդեհից տուժածների թիվն ավելացել է. 4 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է

timthumb (7)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող РИО առևտրային-ժամանցային կենտրոնում, որի հետևանքով տուժածների թիվը հասել էր 14-ի:

ТАСС լրատվականի փոխանցմամբ՝ հրդեհի պահին կենտրոնում եղել է 3000 մարդ: Խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 20-ից ավելի հրշեջ փրկարարների խումբ:

Այսօր արդեն պարզվել է, որ հրդեհի հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի:

Փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ամբողջությամբ հրդեհված տարածքից:

Այս պահին բժիշկները 18 տուժածից 4-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *