ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում

timthumb (2)

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես, վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

«Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, որի  լրատվական ծառայության  ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ «այս պահին որևէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երևան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *