ԱԱԾ տնօրենը՝ Արա Վարդանյանի, Միքայել Հարությունյանի ու Տարոն Մարգարյանի գործերի մասին

ff

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ասել է, թե յուրացրած գումարներն ինքը վերադարձրել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությանը:

«Հիմա քննություն է իրականացվում, պարզ կլինի, այս պահին չեմ կարող հստակ ասել, բայց որ մոտ 130 մլն դրամ հանել է հիմնադրամից ու խաղացել խաղատներում, դա հստակ է: Այն փաստը, որ նա օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն քրեորեն պատժելի է», — նշեց նա:

Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի գտնվելու վայրին, Վանեցյանը նշեց՝ ԱԱԾ-ն տիրապետում է ողջ իրավիճակին. «Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր», — ասաց նա:

Հարցին՝ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրե՞լ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը, թե՝ ոչ, Վանեցյանը բացասական պատասխան տվեց. «Նա գտնվում է Հայաստանում, իսկ թե որտեղ է գտնվում՝ չգիտեմ»,- ասաց ԱԱԾ պետը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *