Աբովյանում պայթած գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր «Շշի Մելոյին»

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում. կան տուժածներ:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություներով՝ Սիփան գործարանը պատկանում է  Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

Հիշեցնենք, որ Մանուկյանը վերջերս նույնպես խնդիրների մեջ էր հայտնվել, մասնավորապես, հանցագործ աշխարհի մի խումբ ներկայացուցիչներ այցելել էին  պատգամավորի  աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:

Մելիք Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, ինչից հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին: Դրանից հետո գործարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել շշով խփողին:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *