Ադրբեջանական դատարանում Կարեն Ղազարյանին ահաբեկիչ են որակել (տեսանյութ)

timthumb (13)

Գյանջայի դատարանում երեկ անցկացվել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման եւ հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով:

REPORT.AZ-ի փոխանցմամբ՝ դատական նիստին որպես տուժող կողմ հանդես է եկել Խադիև Նազիմ Թեյմուր օղլուն, որը հայտարարել է, որ մեղադրյալի հետ ծանոթ չէ․

«Մեղադրյալին չեմ ճանաչում։ Հետո տեղեկացա, որ նա պատրաստվում է պայթյուն իրականացնել շուկայում, որտեղ ավելի քան 250 վաճառող կա։ Շուկա է այցելում օրական 1000-ից ավելի գնորդ։ Եթե նա ահաբեկչությունն իրականացներ, շատ զոհեր կլինեին, հսկայական վնաս կհասցվեր։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ պատժել ահաբեկչին՝ օրենքի ողջ խստությամբ»։

Հերթական դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *