Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

timthumb

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը:

Այս մասին հայտնեց խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասաց նա:

Նրա խոսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ: Կարեն Աբազյանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *