Ադրբեջանական լոբբին հանկարծակիի եկավ

timthumb (4)

«Արցախի նախագահի այցը Վաշինգտոն՝ թեև պաշտոնական չէ, որովհետև Բակո Սահակյանը չճանաչված պետության ղեկավար է, սակայն այն կարևոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ ղեկավարությունն անմիջականորեն շոշափում է Արցախի հարցը: Այս այցը պետք է դիտարկել ոչ միայն PR տեսակետից, այլ այն համատեքստում, որ սա վկայում է, որ գերտերությունները ցանկանում են ուղղակիորեն շփվել բանակցային գործընթացի լիիրավ կողմ չհանդիսացող Արցախի հետ և ֆիքսում են՝ առանց Արցախի հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ պայմանավորվածություն ձեռք բերել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Картинки по запросу vigen hakobyan

Անդրադառնալով բանակցային գործընթացին Արցախի ներգրավմանը՝ Հակոբյանը նշեց, որ թեև այս պահին տեսանելի չէ հստակ գործիքակազմ, սակայն մենք մոտենում ենք այն փուլին, որ Արցախի ղեկավարությանը, ոչ ֆորմալ առումով, գերտերությունները ներքաշում են բանակցությունների գործընթացի մեջ:

ԼՈւՐԵՐ.cօm-ի դիտարկմանը, որ Բակո Սահակյանի՝ վաշինգտոնյան այցի մասին մամուլն իմացավ գերթե վերջին պահին, արդյո՞ք սա փաստում է, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում Հայաստանը փոխում է մարտավարությունը, քաղտեխնոլոգն արձագանքեց. «Այն, որ Բակո Սահակյանի այցի մասին ավելի վաղ մամուլը չգրեց, այս այցը երկար պատրաստվեց և միայն վերջին պահին դրա մասին բարձրաձայնվեց, փաստում է, որ Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ շփումներում: Հայաստանն արեց այնպես, որ ադրբեջանական լոբբին այդ այցը խանգարելու ժամանակ անգամ չունենա»,-նշեց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախի ունեցած դե ֆակտո ստատուս-քվոն կարող է լուրջ հետևանք ունենալ վերջնական որոշման վրա և ընտելանում է այն մտքին, որ, դե ֆակտո, Արցախում առկա է հայկական գերակայություն և դա կփորձի ուժային տարբերակով փոխել. «Չի բացառվում, որ ցանկացած պահի սրացումների և պրովոկացիաների գնա սահմանին: Հնարավոր է՝ ոչ լայնամասշտաբ, բայց մի քանի օր տևողությամբ պատերազմական գոծողություններ սադրի: Ապրիլյանի ֆորմատի մեջ՝ հնարավոր է դիմի սադրանքների: Լայնամասշտաբ պատերազմ, առանց գերտերությունների համաձայնության՝ Ադրբեջանը չի կարող սկսել»:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *