Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ

timthumb

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *