Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու

17883653_1299901493429461_264273248538272207_n

Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որոնք շարունակվելու է մինչեւ ապրիլի 21-ը։
Պլանային բնույթի այս զորավարժությունները 2017թ. ամենախոշորն են, չնայած երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի պատճառով, ներգրավված զինծառայողների և զինտեխնիկայի թվաքանակի առումով զիջում են նախորդ տարվա իրականացվածին։

 
Եթե 2016թ. նոյեմբերի զորավարժություններին ներգրավվել են 60 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, 700 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 50 միավոր մարտական ավիացիա, ապա հիմա ներգրավվելու է մինչեւ 30 հազար զինծառայող, 250 միավոր տանկ, 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 25 միավոր մարտական ավիացիա։

 
Այս անգամ 100 միավորով ավելացրել են միայն տանկերի քանակը։ Բնական է, որ ադրբեջանական կողմը մեծ ուշադրություն է դարձրել իր տանկային ստորաբաժանումների և տանկիստների որակի և մարտունակության բարձրացման վրա, քանի որ, ունենալով գերժամանակակից Տ-90 տանկեր և այլ մոդելի զրահատեխնիկա, 2016-ի ապրիլին Ակնայի ուղղությամբ նրանք լուրջ ՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ կրել ՝ հետագայում այդ խուճապահար փախուստը անվանելով «հաջող շեղող մանյովր»։

 

Ալեն Ղուլյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *