Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան

timthumb (4)

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Պարոն Աբրահամյանմեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոցԱյս հանգամանքիառկայությունը որքանո՞վ է տեսանելի դարձնում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հաջողության համար խաղաղությանմթնոլորտի հաստատման հավանականությունը:

Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:

Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ հանդիպումներում փորձում է դրական տրամադրվածություն ցույց տալ ԼՂ հակամարտությանկարգավորման հարցումապա ինչո՞վ են պայմանավորված սահմանին նրանց կողմից անընդհատ կրակոցները:

Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:

Չնայած կրակոցների թվինայնուամենայնիվ խոսվում է ադրբեջանական կողմից որոշ պասիվության մասինԱյս մասին խոսվում էր նաև ամռանըերբ նշվում էրոր պատերազմի վերսկսման մեծ վտանգ կաԱրդյոք այդպիսի վտանգ կա՞ նաև այժմերբ Ադրբեջանը դարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս:

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է  քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն:

Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը աչքի են ընկնում նաև ագրեսիվ հռետորաբանությամբԱյս պայմաններում որքանո՞վ է իրատեսական կանխատեսելոր բանակցային գործընթացումդրական տեղաշարժ կարձանագրվի:

Ի՞նչ դրական տեղաշարժի  մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվելսահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում էկայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջևԴավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումներիմասին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *