Ազգային ժողովը վարչապետ է ընտրում. ՈւՂԻՂ

4691879

Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ժամանակ քվեարկության է դրվելու միակ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրոելու հարցը: Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ համաժողովրդական ճնշման արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մայիսի 2-ին նշանակված վարչապետի ընտրություններում ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ թվով քվեները չստացավ, եւ ըստ օրենքի, նոր ընտրություն նշանակվեց 1 շաբաթ հետո՝ մայիսի 8-ին:

Հիշեցնենք, որ ԱԺ 3 խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, ԵԼՔ և «Ծառուկյան» դաշինքները հայտարարել են Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին, իսկ իշխող ՀՀԿ-ն ասել է, որ չի խոչընդոտի եւ կապահովի անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *