Ազգը Ձեր կարիքն ունի, ազատությո՛ւն Սամվել Բաբայանին (լուսանկարներ)

17ae1049917fb8c61e631c439636ed83

Այսօր` մայիսի 18-ին, ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ազատ արձակման և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացվեց Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարան։
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները վճռական են իրենց պահանջների մեջ և չեն պատրաստվում հեռանալ՝ մինչև որևէ պաշտոնյա չիջնի և ստույգ պատասխան չտա իրենց հարցերին։
ԼՈւՐԵՐ.com թղթակցի այն հարցին, թե վարչապետ Նիկոլ փաշինյանը երեկ կոչ էր արել  բոլոր անհնազանդության ակցիաները, գործադուլները, ճանապարհներ փակելը դադարեցնել, եւ բոլոր հարցերը քննարկել ինստիտուցիոնալ ձեւով՝ մասնակիցներից մեկն ասաց, որ որ իրենք վստահում են վարչապետին, սակայն նախկին իշխանություններից մնացած չինովնիկները վտանգավոր են, ուստի՝ իրենք կշարունակեն պայքարը։
 
Ակցիայի համակարգող՝ 7or.am-ի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ եւ այս ակցիան նաեւ պահանջ է, որ ընդունեն վարույթ:
 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *