Ազգ-վարակ. պատրաստվենք, որ պատվաստվե՞նք…

timthumb (4)

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, կամ ինչպես ինքն է իրեն համարում` «արդյունավետ մենեջերը», որոշել է դիմել շարքային «շուստրիության»: Առողջապահության նախարարությունը պաթետիկ եւ հուզիչ հայտարարություն էր տարածել, թե կարեւորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, հանրային լսումների է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են դեկտեմբերի երկրորդ կեսից դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ չարաբաստիկ պատվաստման խնդրով: Բայց արի ու տես, որ հանրային կարեւորություն եւ հետաքրքրություն ունեցող քննարկումները հավասարեցված են ռազմական գաղտնիք պարունակող հանդիպման: Լսումները տեղի են ունեցել փակ դռների հետեւում` առանց լրագրողների ներկայության եւ լուսաբանման: ՀՀ կառավարությունը, գրեթե ինչպես միշտ, այս անգամ ևս անտեսելով, արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իր արձանագրային որոշմամբ ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: Դրանով, ըստ էության, որոշել է, որ մեր 13 տարեկան աղջնակները (շուրջ 16 000 հոգի) պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի պատվաստանյութով (այժմ` «Գարդասիլով»): ՀՀ առողջապահության նախարարությունն այդ վտանգավոր պատվաստանյութով (արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ) պատվաստումը նախատեսել է սկսել 2017 թ. դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից:
«Գարդասիլ» պատվաստանյութը հաստատվել եւ սկսել է կիրառվել 2006թ., շուկայում է ընդամենը 10-11 տարի, հետեւաբար, դրա ազդեցությունն ու արդյունավետությունն ուսումնասիրված չէ: Դա հնարավոր կլինի անել միայն երկու-երեք տասնամյակ հետո: Ուրեմն՝ ինչպե՞ս կարելի է վստահորեն ասել, թե դրա շնոհիվ կանխարգելվում է հիվանդությունը: Պետք է անցնի առնվազն եւս 20-30 տարի, որպեսզի 10 տարի առաջ պատվաստված աղջկա մոտ հնարավոր լինի պարզել՝ քաղցկեղ կառաջանա՞, թե՞ ոչ: Ստացվում է, որ պատվաստանյութի այժմյան կիրառությունը կարելի է բնութագրել որպես փորձարկում, որի զոհն են ուզում դարձնել նաեւ հայ աղջիկներին եւ պարզել՝ 30-40 տարի հետո ի՞նչ արդյունքներ կտան իրենց ուսումնասիրությունները: «Գարդասիլն» առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ, անպտղություն, հենաշարժական համակարգի խնդիրներ: Ընդ որում, ընդդիմախոսները հղում են տալիս ամերիկյան Vaers բազային տվյալներին, որտեղ 50.000 դեպք է արձանագրվել «Գարդասիլով» պատվաստումից հետո: «Գարդասիլի» մասին կասկածները խորացան, երբ Հայաստանում էր ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Լրագրողների հարցին, թե «Գարդասիլով» պատվաստումներ Ռուսաստանում պարտադիր արվո՞ւմ են, Սկվորցովան բացասական էր պատասխանել: Նրա խոսքով՝ ապացուցված չէ, որ «Գարդասիլը» կանխում է արգանդի վզիկի քաղցկեղը:
Ընդհանուր անվստահության ֆոնին Վարդանանց բժշկական կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը նշում է, որ երբ իմացել է` Հայաստանում պետք է սկսեն պատվաստել պապիլոմայի դեմ, որոշել է, որ իր դուստրը պետք է անպայմանորեն պատվաստվի:Հենց այստեղ է կայանում նախարարի շուստրիությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վարդանանց բժշկական կենտրոնը պատկանում է հենց Լևոն Ալթունյանին: Դժվար թե այս քայլը դրական ընկալվի հանրության կողմից, կամ չեզոքացնի անսվտահությունը, որն առկա է: Արդյո՞ք հանրությունը կհավատա այս էժանագին գովազդային ակցիային, երբ չկա անգամ տարրական վստահություն վերևների հանդեպ, և Ալթունյանի թեթև ձեռքով բժշկությունը արդեն նույնացվում է բիզնեսի հետ…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *