Ազդակ՝ գերտերություններին…

զխ

Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում ամառը բավական թեժ է ստացվում: Ընդ որում՝ թեժությունն այդ վերաբերում է ոչ միայն եղանակին, այլև երկրում տիրող համընդհանուր մթնոլորտին, երբ հասարակական լարվածությունն այն աստիճանի է հասնում, որ թվում է՝ մի քիչ էլ, ու ամեն բան կպայթի: Պարզ զուգադիպությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, բայց, եթե չեք մոռացել, 2015-ի ամռանը ևս Բաղրամյանում տեղի էին ուենում համանման իրադարձություններ, երբ հասարակությունը պայքարում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ հիմնականում թիրախավորելով հանրահայտ Բիբինին: Իհարկե, այն ժամանակ իրավճակն այսքան լարված չէր, բայց այնտեղ էլ էր զգալի ապստամբ ժողվրդի ցասումն ու վճռակամությունը՝ ինչ-որ բան փոխելու երկրում:

Այժմյան իրադարձությունները, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, շատ ավելի պայթյունավտանգ են ու կարող են իսկական ողբերգության վերածվել հասարակության ու երկրի համար, քանի որ ապստամբների կամ իշխանությունների կողմից ամեն մի սխալ քայլ կարող է ճակատագրական լինել երկրի ու հասարակության համար՝ ճանապարհ բացելով բռնության ու խառնաշփոթի համար: Բայց որքան էլ կարող է տարօրինակ ու պարադոքսալ հնչել, ամենևին էլ չի կարելի անտեսել այն դիտարկումը, որ ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները, չնայած իրենց վտանգավորությանը, կարող են և ունենալ յուրատեսակ դրական էֆեկտ (եթե, իհարկե, ամեն բան խաղաղ հանգուցալուծում ստանա)՝ կապված աշխարհին հայ հասարակության կամային հատկանիշներն ի ցույց դնելու հետ:

Չի բացառվում, որ այս իրադարձությունները դառնան յուրտեսակ ազդակ՝ գերտերություններին առ այն, որ մեր երկրի համար անբարենպաստ որոշումներ կայացնելու դեպքում գործ են ունենալու ոչ միայն կամ ոչ այնքան ՀՀ իշխանությունների հետ, այլ հայաստանյան հասարակության՝ իրենց համար դրանից բխող ամենաանցանկալի հետևանքերով հանդերձ: Այսինքն՝ իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածույունների գալով՝ հնարավոր չի լինելու հարցեր լուծել, տնօրինել հայերիս ճակատագիրը. խոսքը, նախևառաջ արցախյան հիմնահարցի մասին է:

Անշո՛ւշտ, շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե մենք աշխարհին հայ հասարակության ապստամբ ոգին, կամային հատկանիշներն ի ցույց դնելու կարիք չունենայինք, եթե կարողանայինք աշխարհի հետ մեր երկրի հարաբերությունները կառուցել այնպես, որ բոլորի համար ի սկզբանե պարզ լիներ՝ չեն կարող հայ ժողովրդի թիկունքի հետևում մեզ համար ճակատագրական հարցեր լուծել, բայց ունենք այն, ինչ ունենք, ու հետևաբար պետք է գործել իրավիճակից ելնելով, փորձելով ամեն ինչ անել՝ դուրս չգալու կառուցողական շրջանակից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *