Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան

timthumb (5)

Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղերձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական, դրա համար եմ այսօր այստեղ»,-ասաց Ազնավուրը՝ նշելով, որ հայրը չի կարողացել գալ ու մասնակցել հիշատակի արարողությանը, սակայն իր ընտանիքի բոլոր անդամները մտքերով հայ ժողովրդի հետ են:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *