ԱԺ-ի դիմաց «Սահմանադրության սուգն են անում» (լուսանկար)

timthumb (10)

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմաց: Մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց՝ բողոքելով, որ իշխանությունը ՀՀ 4-րդ նախագահին ընտրում է՝ խախտելով Սահմանադրությունը:
 
Նրանք իրենց հետ բերել են «Ո՛չ հակասահմանադրական խեղկատակությանը» գրությամբ պաստառներ:
«Այս պահին ԱԺ-ի ներսում սպանում են սահմանադրականություն ինստիտուտը: Իրենց գրած Սահմանադրության մեջ էլ նշված է, որ նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում նախագահի ընտրությունից հետո, այսինքն՝ այս փուլում Հանրապետության նախագահին պետք է ընտրի ժողովուրդը: Խախտում են ՀՀ սահմանադրությունը»,- ասաց  ակցիայի կազմակերպիչ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը՝ պնդելով, որ սահմանադրական փոփոխությունները իշխանությունը կեղծիքով է անցկացրել:
Նա նշեց՝ այսօր եկել են մասնակցելու Սահմանադրության հուղարկավորությանը. «Այսօր Սահմանադրության սուգն ենք անում»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 2-ին, տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը և նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը:
 
Լուսանկարները՝ tert.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *