ԱԺ. ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը՝ ՈւՂԻՂ

timthumb

Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ պատգամավորներն ընտրում են ՀՀ 4-րդ նախագահին:  «Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում, կմեկնարկի ժամը 10:30-ին և կշարունակվի մինչև 11:30-ը»,- ասաց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Քվեարկությունը կանցկացվի մեկ քվեաթերթիկով, որում նշված կլինի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը: Նրա թեկնածությանը կողմ արտահայտվողները նշում պետք է կատարեն կողմ, իսկ դեմ արտահայտվողները՝ դեմ վանդակում:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ:

Մարտի 2-ի նիստում կկայանա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *