ԱԺ միջանցքներում հարցեր են լուծում. պատճառը «Սնիկերսն» է

30594705_1760903703967166_8826277713061871616_o

Ազգայի ժողովի ԵԼՔ խմբակության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի հետ «հարցեր էին լուծում» Աժ միջանցքներում:

Հանրապետական և ընդդիմադիր գործիչներն, ովքեր Ազգային ժողովի նիստերի ժամանակ աչքի են ընկնում իրար հասցեի հնչեցրած սուր քննադատություններով, հիմա էլ որոշել  են հարցեր պարզել նաև միջանցքներում:

Թե ինչ հարցեր էին քննարկում՝ մեզ պարզել չհաջողվեց. փակագծերը չցանկացավ բացել Շարմազանովը, միայն նշեց, որ իր համար ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության առաջնորդի արածը մանկամտությունն է և չի ցանկանում քաղաքական հարցերը քննարկել այդ մակարդակում. իջեցնել «Մարսի» և «Սնիկերսի» մակարդակի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *