Աժ նիստը՝ ՈւՂԻՂ

copy.thumb

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 5-ի նիստում պատգամավորները քննարկել են մի շարք միջազգային համաձայնագրեր վավերացնելու մասին օրենքի նախագծեր, որից հետո կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մեծ մասը բնապահպանության ոլորտի օրենսդրության կարգավորումներ են ենթադրում:

Քննարկվել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *