ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը

timthumb

ՀՀ Ազգային ժողովն ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Դեկտեմբերի 5 և 6-ին խորհրդարանում ընթացող քննարկմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:

«Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: և, ըստ էության, այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, որ եկող տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ»,- բյուջեի նախագծի ներկայացման ընթացքում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
 
ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում պետական բյուջեի նախագծի քննարկումը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *