ԱԺ-ն միաձայն ընդունեց էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

timthumb

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:

«Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր:

Նախագծով հայցադիմում, դիմում, հայցադիումի պատասխան, միջնորդություն կամ այլ փաստաթղթեր դատարանին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Այդ հարթակն արդեն տեխնիկապես պատրաստ է. «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է անել:

Անձը հնարավորություն կունենա ապացույցները ներկայացնել սկանավորված եղանակով, իսկ արդեն դատական նիստի ժամանակ կբերի նաև բնօրինակ փաստաթղթերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *