ԱԺ-ն սպառեց հերթական քառօրյայի օրակարգը

timthumb

Հայաստանի խորհրդարանը հերթական քառօրյայի վերջին նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը և սպառեց օրակարգը:

Ազգային ժողովը վավերացրեց «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 80, դեմ՝ 7 պատգամավոր:

Խորհրդարանը հաստատեց նաև «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որին միաձայն կողմ քվեարկեցին 88 պատգամավոր:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջև շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը» ևս պատգամավորներն ընդունեցին միաձայն. կողմ քվեարկեցին 88 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման ավելացված արժեքի հարկի ազատման մասին» օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 89 պատգամավոր:

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2016 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեցին 79, դեմ՝ 7 պատգամավոր:

Քննարկված նախագծերի քվեարկությունից հետո Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգը սպառվեց: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց փակված:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *