ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 28-ին

timthumb (4)

Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 10:30-ին: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում»,- նշեց Մելիքյանը:

Նա հայտնեց, որ քվեարկությունը տեղի կունենա 5 քվեաթերթիկով. յուրաքանչյուր թեկնածուի քվեարկությունը կլինի առանձին քվեաթերթիկով:

Ազգային ժողովի ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *