ԱԺ-ում կիսատ մնացած հարցեր կան

timthumb (1)

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին հորդորեց իրենց գործերն առաջիկա օրերին պլանավորել Հայաստանի տարածքում, քանի որ կիսատ մնացած հարցեր կան և նոր արտահերթ նիստ է լինելու:

Ազգային ժողովում կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում Արա Բաբլոյանը նշեց, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելու ժամկետների մասին ևս լրացուցիչ կտեղեկացնեն:

«Մենք լրացուցիչ կտեղեկացնենք, թե երբ ենք քննարկելու կառավարության ծրագիրը: Նաև կիսատ մնացած հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն, ուստի, հարգելի պատգամավորներ, առաջիկա օրերին ձեր գործերը պլանավորեք Հայաստանի Հանրապետության տարածքում»,— ասաց Ազգային ժողովի նախագահը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *