ԱԺ-ում շարունակվում է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈւՂԻՂ

timthumb (2)

Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն օրակարգի 5 հարցերը:

Մայիսի 30-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել և քվեարկել են օրակարգի 5 օրենսդրական նախաձեռնությունները:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեղան:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Միաձայն ընդունվեց նաև «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 89 պատգամավոր:

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 11 պատգամավոր, ձեռնպահ՝ 19 պատգամավոր:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *