ԱԺ պատգամավորների 40 տոկոսը 9 ամիս ծպտուն չի հանել

timthumb

Ազգային ժողովի պատգամավորների շրջանում մեծ թիվ են կազմում նաև լուռ պատգամավորները: Հատկանշական է, որ ծպտուն չհանած պատգամավորները գրեթե նույնն են ինչպես նախորդ, այնպես էլ վերջին գումարման Ազգային ժողովում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Պառլամենտ մոնիթորինգ»-ի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ նշելով, որ որպես կանոն՝ լուռ պատգամավորները սովորաբար միայն քվեարկում են:

Լուռ է Ազգային ժողովի պատգամավորների 40 տոկոսը, ըստ Վասիլյանի, իրենց լռությամբ աչքի են ընկնում հատկապես ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավորները:

Վասիլյանի խոսքով՝ հիսունվեց հոգանոց պատգամավորական խմբից ամբիոնին չի մոտեցել քսանվեց պատգամավոր:

Վասիլյանի խոսքով՝ լուռ պատգամավորների թիվը զգալի է նաև Աժ «Ծառուկյան» խմբակցության կազմում: Նրա խոսքով՝ 31 հոգանոց պատգամավորական խմբից  ԱԺ վերցերորդ գումարման նիստում որևէ հարց չի տվել 14 պատգամավոր:

Ընդհանուր առմամբ՝ խորհրդարանի 38 տոկոսը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամվորները, միայն քվեարկել են, ինչը չի բխում խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությունից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *