ԱԺ փոխնախագահները

timthumb (2)

Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանի խոսնակի տեղակալներ ընտրեցին Էդուարդ Շարմազանովին, Արփինե Հովհաննիսյանին և Միքայել Մելքումյանին:

Ազգային ժողովի նիստի ընթացքում խորհրդարանի փոխնախագահների տեղակալների ընտրության քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը կողմ է քվեարկել 84, դեմ՝ 13 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73, դեմ՝ 22 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Միքայել Մելքումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65, դեմ՝ 29 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ազգային ժողովի փոխնախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահներին, ինչպես նաև չմոռացավ շնորհակալություն հայտնել նախորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Գալուստ Սահակյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: Ես ցանկանում եմ հուշանվեր հանձնել պարոն Սահակյանին, որը միշտ նրան կհիշեցնի, որ ինքն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում արժանի աշխատանք է կատարել»,- ընդգծեց Բաբլոյանը և անձամբ ԱԺ նախկին նախագ ահին փոխանցեց հուշանվերը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *