ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂ

parliament-472x265

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 86 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն սեպտեմբերի 3-ի նիստի ընթացքում քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Արտահերթ ռեժիմով քննարկվել է նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության  հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն տալու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կրկին ներկայացրել է «Ելք» խմբակցությունը:

Ժամը 16:30-ից խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, ովքեր կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *