ԱԺ 14 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ. ովքեր են նրանք

timthumb (3)

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարության տակ այս պահին ստորագրել է 14 պատգամավոր:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան:

ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հաստատեց նման ստորագրահավաքի վերաբերյալ տեղեկությունը՝ շեշտելով, որ ինքն իմացել է նման նախաձեռնության մասին ու միացել է: «Ես տեղեկացա, որ նման նախաձեռնություն կա, և միացել եմ»,- ասաց նա:

Շիրակ Թորոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ով է նախաձեռնել հայտարարությունն ու ստորագրահավաքը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նույնպես հաստատեց լուրը՝ նշելով, որ ինքը ստորագրել է հայտարարության տակ և համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

Լուսանկարները՝ Armtimes.com -ի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *