ԱԻՆ-ին 185 մլն դրամ պակաս գումար է տրամադրվել

timthumb (3)

2018 թվականի բյուջեով ՀՀ ԱԻՆ-ին 185 մլն դրամ պակաս գումար է տրամադրվել:Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, բյուջեի քննակման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ դա պայմանավորված է ՊՈԱԿ-ների քանակի նվազմամբ և ներկայացրեց, թե ինչի վրա են ծախսվելու այդ գումարները:

«2018 թ. բյուջեի նախագծով փրկարար ծառայության պահպանման համար հատկացված 7 միլիարդ 430 միլիոն 198 հազար դրամից 6 միլիարդ, 617 միլիոն 550 հազարը կամ 89 տոկոսը փրկարար ծառայությունների աշխատողների աշխատավարձն է: Իսկ մնացած 812 միլիոն 648  հազար դրամը կամ 11 տոկոսը փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանման պահպանման ծախսերն են, որոնք ներառում են էներգետիկ, կոմունալ ծառայություններ, ներքին գործուղումներ, շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում, գրասենյակային նյութեր և հագուստ, և այլն»,- ասաց նախարարը:

Նախարարը կարևորեց հատկապես ճապոնական «Ջայկա» կազմակերպության հետ համագործակցությունը և հայ-ռուսական արձագանքման կենտրոնի շրջանակներում ՌԴ հետ համագործակցությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *