Ալավերդու հիվանդանոց են տեղափոխվել 2 եղբայր՝ հետույքի, գոտկային շրջանի, կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով

timthumb (2)

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանն ու 28-ամյա Վաչե Բարսեղյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Տուժածները հարազատ եղբայրներ են։

shamshyan.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *