Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը դադարեցվեց. փոխվարչապետը չի եկել հանդիպման

timthumb (5)

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց պղնձաձուլարանի վառարանի գազը վերջնականապես անջատվելու մասին տեղեկությունը:

«Այո՛, գազն անջատել ենք, ֆսյո՛, քանի որ չունենք վառելու համար անհրաժշտ հումքը, հատած ա,  ի՞նչ անենք, չեմ կարող նաև ասել, թե մեր աշխատակիցների ճակատագիրն ինչպիսին է լինելու»,-մանրամասնեց գործարանի արտադրական գծով տնօրենը:

Ֆեոֆանովը, սակայն, այլ հարցերի չպատասխանեց, նշելով, որ միայն տեխնիկական գծով կարող է տեղեկություն տրամադրել:

«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այսօր տեղի չի ունենալու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի տնօրեն Վալերի Մեջլումյանի միջև հանդիպումը:

«ՀՀ փոխվարչապետը երեկ պարզապես հեռախոսազրույց է ունեցել մեզ հետ»,-ասաց Մեջլումյանը՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ինչ է քննարկվել հեռախոսազրույցի ժամանակ, պատճառաբանելով, որ շատ զբաղված է և ոչինչ չի կարող հայտնել: Վերջինս խնդրեց զանգահարել գործարանի PR բաժին, սակայն այնտեղից ևս հնարավոր չեղավ հավելյալ տեղեկություն ստանալ:

 

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *