Ալթունյանը կհեռանա

66d80af562e490ad255c358a69c0c1f5

Մայիսի 16-ին, ինչպես հայտնի է, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր նախարարությունում ասուլիս էր կազմակերպել: Ասուլիսին խոսք էր գնացել հատկապես վերջին շրջանում աղմուկ բարձրացրած դեպքերի, նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին: Սակայն այս ասուլիսն ավելի շատ նշանակալից դարձավ ոչ այնքան վերոհիշյալ բնույթի հարցերի քննարման շնորհիվ, որքան նախարարի’սեփական ապագային վերաբերող հայտարարության:

Այսպես’ խոսելով իր հետագա անելիքների մասին, իսկ ավելի ճիշտ’ անդրադառնալով վերջին շրջանում բավական քննարկվող իր’ նախարարի պաշտոնում մնալ-չմնալու հարցին’ Ալթունյանը տառացիորեն հայտարարել էր, թե կառավարությունը կոլեգիալ համակարգ է և ինքը իր կոլեգաների հետ միասին պետք է հրաժարական տա: Այնուհետև ավելացրել. «Ինչ վերաբերում է ապագա աշխատանքին, դուք գիտեք, որ անցած ութ ամիսների ընթացքում նախագծեցինք պրոյեկտներ, որ կարող ենք երեք, հինգ տարուց ասենք, որ ունենք կայացած համակարգ, սա է մեր պրոդուկտը, որը կթողնենք։ Ինչ վերաբերում է աշխատելուն, եթե որոշվի, որ աշխատելու ենք, մենք ձեռնամուխ կլինենք, որպեսզի պրոյեկտները կայանան, եթե չէ, ապահովագրություն ես երևի չվերադառնամ, բայց ունեմ նախագծեր, որոնցով կզբաղվեմ»:

Իհարկե, համարել սա Ալթունյանի «կարապի երգը» մի փոքր բարդ է, քանի որ նա ակնհայտորեն թեականորեն է խոսում իր մնալ-չմնալու մասին, սակայն չտեսնել այստեղ նաև հստակ պատրաստակամություն’ լքելու զբաղեցրած պաշտոնը, նույնպես անհնար է: Հատկանշականն է այն, որ եթե անցյալում Ալթունյանը կտրականապես բացառում էր իր հրաժարականն, ապա այս անգամ նման կտրական վերաբերմուք այս խնդրին կարծես թե նկատելի չդարձավ, ինչը հաստատում է նախօրոք մեր կողմից հնչեցրած այն կարծիքը, որ Ալթունյանն ամենայն հավանականությամբ կընկնի կրճատման տակ: Իսկ թե ինչու հենց նա, առավել քան ակնհայտ է. վարչապետի թիմից լինելուց զատ նա նաև անփորձ մեկն է այս ոլորտում’ չնայած ունեցած մասնագիտությանը. նա թույլ օղակ է ողջ շղթայում:

Թե կոնկրետ ինչ ճակատագրի կարժանանա Ալթունյանն, իհարկե, պարզ կդառնա տեսանելի ապագայում, բայց որ նրա շանսերը’ մնալու իր այսօրվա դիրքերին գերթե զրոյական է, անկասկած է. նա կհեռանա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *