Ալթունյանի լավությունը՝ Սամվել Ալեքսանյանին

timthumb

Հայաստանի առողջապահությունը երկրի դեղատներում դեղորայքի վաճառքի նոր կարգ է մշակել. մոտ 4700 անուն դեղից 2700-ը կարելի է գնել միայն դեղատոմսով, մնացածը` սահմանափակ քանակությամբ։ Օրինակ` հակաբորբոքային «Իբուպրոֆենը» մինչև 600 միլիգրամ քանակությամբ կարելի է գնել առանց բժշկի դեղատոմսի, սակայն եթե ավելի շատ է պետք` ապա քաղաքացին պետք է տեղեկանք ներկայացնի։ Երևանում և մարզերում արդեն շատերը շտապում են ահռելի քանակությամբ դեղեր գնել մինչ մարտի 1-ը: Նախ՝ տեխնիկական բնույթի խնդիրների մասին: Դեղատոմս ստանալու համար հիվանդը պետք է այցելի, օրինակ, պոլիկլինիկա: Որքան է մեր պոլիկլինիկաների թողունակությունը՝ որքա՞ն մարդ կարող են ընդունել-ճանապարհել, որքա՞ն հերթեր կառաջանան, արդյո՞ք լրացուցիչ աշխատողներով պետք է համալրվեն դրանք… Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առ այսօր չեն հնչել: Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ընդամենը օդի մեջ հավաստիացնում են, որ այո՛, կարող են: Ինչ վերաբերում է դեղորայքի գներին, ապա այս առումով ամեն ինչ ավելի պարզ է ու հստակ: Դեղերը թանկանալու են, եւ դա ուղղակիորեն երեւում է նոր իրավիճակը կարգավորող փաստաթղթերից: Բոլոր դեղատներն ու բուժհիմնարկները պետք է միանան մեկ ցանցի:

Մինչ քաղաքացիները խուճապահար դատարկում են դեղատները, այս ընթացքում շահում են բոլորը՝ բացի քաղաքացիներից: Նախ՝ վերոնշյալ դեղատները արդեն իսկ  գերշահույթ են ապահովել: Որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ում են պատկանում դեղատների ամենահայտնի ցանցերը: Մարտի 1-ից հետո հարստանալու հերթը բուժհաստատություններինն է: Ի դեպ՝ դրանք էլ մեր երկրում բնավ պատահական մարդկանց չեն պատկանում:

Շատ դժվար է հավատալ, որ Լևոն Ալթունյանը խորապես մտահոգված է մեր առողջությամբ և նրանով, թե ինչ դեղեր ենք մենք ընդունում, ում ցուցումով և ինչ չափաբաժնով: Ալթունյանն իրականում մեկ մտահոգություն ունի, և այդ մտահոգության կիզակետը մեր գրպանն է: Այդ պատճառով էլ նրա որոշումը այլ բան չէ, քան դեմագոգիկ փաստաթուղթ: Մարդը գտել է քաղաքացիներին թալանելու հերթական ձևը և ուզում է այդ թալանը ներկայացնել մարդասիրական փաթեթավորմամբ:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *