Ալիկ Սարգսյանը՝ Ազգային ժողովը ցրելու մասին

timthumb (1)

«Ամեն դեպքում ես ՀՀԿ խմբակցության անդամ եմ: Իսկ ի՞նչ կարծիքի եք՝ ես հիմա պետք է գոռայի, ասեի՝ շուտ Ազգային ժողովը լուծարե՞ք: Ուզում եք իմանանք՝ էս պահին դա իմ համար տաք ա, թե սա՞ռը… ինձ համար լրիվ  միևնույնն է: Ես հաճույքով կապրեմ իմ սովորական, մարդկային, քաղաքացիական կյանքով: Ինձ էս Ազգային ժողովի շենքը առանձնապես ոչ մի բան չի տալիս, բացի չարչարանքը, այ այսօրվա օրով ես այստեղ եմ, ես հիմա կարայի մի տեղ իմ ժամանակն անցկացնեի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հարցին՝ ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կտանեն ցնցումների, Սարգսյանը պատասխանեց.

«Ես ուզում եմ, որ բանակցությունների շնորհիվ այս հարցը լուծվի, և երկիրը իր բնականոն հունով գնա, հետո ինչ ԱԺ կունենաք՝ Աստված ձեր հետ: Ուզում ենք, որ նորմալ քննարկում լինի, ուզում ենք, որ եթե թերություններ կան, որոնք հաճախ լինում են, և ոչ ոք դրանից պաշտպանված չէ, ինչու չէ՝ թող այս ամբիոնից հնչի, դա ի՞նչ վնաս կբերի պետությանը: Ես չեմ անելու մի քայլ, որը կվնասի իշխանություններին, մեր երկրի զարգացմանը, եթե նույնիսկ Հանրապետականը մի էդպիսի բան անի, որին չեմ հավատում, ես չկամ էդ ցուցակում, հանգի՛ստ եղեք»,- ասաց Սարգսյանը

Հնարավո՞ր է քաղաքականությունից էլ դուրս գաք հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց.

«Շատ հնարավոր է, ձգտում եմ օր շուտ»:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *