Ալիևը խուսափում է զրույցի բռնվել Հայաստանի վարչապետի հետ մեծ լսարանի առջև

timthumb (1)

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալիևը լարվում է Պուտինի և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ․ ադրբեջանական մամուլ։

Ադրբեջանական մամուլը փորձել է վերլուծել նախագահ Իլհամ Ալիևի , ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ցուցաբերած պահվածքը։

Նրանք նշում են, որ Փաշինյանի հետ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահը բավականին լարված էր։ Քայլելու ժամանակ զրույցը առաջինը սկսում է վարչապետ Փաշինյանը, իսկ Ալիևի կաշկանդված է, ըստ վերլուծաբանների` նա խուսափում է զրույցի բռնվել Հայաստանի վարչապետի հետ մեծ լսարանի առջև, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իրեն ավելի ազատ է զգում։

Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ հյուրը Պուտինն էր, վերջինս իրեն ավելի տան տիրոջ պես էր պահում Ալիևի հետ սեղան նստելուց։ Ադրբեջանի նախագահը իր հարկի տակ ավելի խեղճացած էր, ձեռքերը սեղանի տակ էին, նստած դիրքում ուսերը կախ, փոխարենը Պուտինի ձեռքերը սեղանի վրա էին, մեջքը ավելի ուղիղ։ Վերլուծաբանների կարծիքով Ալիևի նստած դիրքը ավելի նման էր քննիչի կամ դասախոսի մոտ եկած մարդու նստած դիրքին։

Դրա փոխարեն նրանք ուսումնասիրել են նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպման կադրերը, որից երևում է, որ վարչապետ Փաշինյանը ավելի ազատ է, շատ դեպքերում ձեռքը դնում է աթոռին, հենվում և ավելի ազատ նստում Պուտինի հետ հանդիպման ժամանակ»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *