Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտքը կտրել են

A Soviet TM-46 anti-personnel mine.

Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանին այսօր տեղափոխել են Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց վիրավոր զինծառայողի համագյուղացին՝ Չորաթանի համայնքապետ Վարուժան Բաղմանյանը:

 

Համայնքապետը փոխանցեց՝ երեկ Շիրազ Սահակյանը Բերդի հոսպիտալում վիրահատվել է, ոտքը կտրել են, վիճակն այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

 

Նշենք՝ զինծառայողը 48 տարեկան է, ամուսնացած, ունի երկու ուսանող երեխաներ:

 

Հիշեցնենք՝ երեկ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում էր․ «Տավուշում ականից վիրավորված զինծառայողի վիճակն այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում»։

 

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *