«Ակոս»-ի 3 քարտուղարները նույնպես պետք է դատապարտվեին Դինքի սպանության մեջ. Ստամբուլի նախկին ոստիկանապետի վկայությունը

big_208ce6d42708c63063fca3f29f76ee3eՀրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարությանը գործով անցնող մեղադրյալներից Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը հայտարարել է, թե «Ակոս» պարբերականի 3 քարտուղարներն էլ պետք է Դինքի սպանության գործով դատվեն։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դեմ իրականացվող դատական հերթական նիստին պաշտպանական ճառով հանդես է եկել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը՝ պնդելով, որ ինքը որեւէ մեղք չունի Դինքի սպանության մեջ, եւ պահանջել է իրեն արդարացնել։

«Եթե առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ես այդ ժամանակ եղել եմ ոստիկանապետ, ուրեմն մեղավոր եմ, այդ դեպքում մեղավոր է նաեւ ՆԳ նախարարը։ Նույն տեսակետով շարժվելու դեպքում «Ակոս»-ի 3 քարտուղարները վաղուց պետք է դատապարտված լինեին հանցանքի մասին իմանալու ու չկանխարգելելու համար։

Գիտենք, որ Սամասթը Դինքին սպանելուց առաջ մի քանի անգամ մտել է «Ակոս»-ի խմբագրություն, հարցրել ու սպառնացել Դինքին, սակայն «Ակոս»-ի քարտուղարները դրա մասին չեն հայտնել ոչ Դինքին, ոչ էլ ոստիկանությանը։ Նրանք եւս պետք է դատապարտվեին Դինքի սպանության մեջ իրենց մեղսակցության համար»,-ասել է նախկին ոստիկանապետը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *