Ակտիվիստներին հորդորում են չմասնակցել թանկացումների դեմ երթին. Փաշինյան (տեսանյութ)

timthumb

Քիչ առաջ պարզվեց, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստներին և հորդորում, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին չմասնակցեն «Ելք» դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթ-հանրահավաքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ կոպիտ վերաբերմունք, սպառնալիք տեղի չի ունենում: Մարդկայնորեն, ընկերական խնդրում են ակտիվիստներին: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ոստիկաններն այդպես վարվում, համոզում, որ ակցիային չմասնակցեն: Իշխանություններին պետք է ցույց տան, թե ՀՀ քաղաքացիները որևէ խնդիր չունեն թանկացումների հետ, ըմբռնումով են մոտենում»,- ասում է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության և տնտեսական քաղաքականության արդյունք են:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *