Աղանդ, սեկտա բառերն օգտագործողներն առնվազն գրագետ չեն․ Ավետիք Իշխանյան

Արդարադատության նախաարարությունն առաջարկում է  օրենսդրական փոփոխություններ կատարել կրոնական կազմակերպությունների իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենքում։

«Սահմանափակո՞ւմ, թե՞ ոլորտի բարեփոխում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ խոսելով Արդարադատության նախարարության առաջարկած նախագծի մասին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ 1991 թվականին ընդունված կրոնական ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենքը հնացած էր և չէր գործում․ «Գործող օրենքով՝ ՀՀ առաքելական եկեղեցուն տրվում էր յոթ մենաշնորհ՝ որոնցից է, օրինակ, բարեգործություն անելը։ Ի՞նչ է՝ ստացվում է՝ այս օրենքով մյուսները պետք է բարեգործություն չանե՞ն: Այս առումով՝ գործող օրենքը չի գործում և հնացած է»։

Ըստ Իշխանյանի՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ցանկությամբ ընդամենը ցանկանում է ամրապնդել Հայ առաքելական եկեղեցու  դիրքերը՝ սահմանափակում դնելով մյուս կրոնական կառույցների մեջ։

«Սա աբսուրդ է, առանց այն էլ Հայ առաքելական եկեղեցին իրավունք ունի կրոնական դաստիարակաթյուն անցկացնել դպրոցներում, որը հոգևորսություն է, երբ մարդկանց մոտ գլուխ են գովում, որ ստիպել են մարդկանց կրոնափոխ լինել։ Սա բռնի հավատափոխություն է և ցանկացած միջազգային նորմով արգելվում է»,-նկատեց Իշխանյանը։

Նրա համոզմամբ՝ այս քայլով մեր պետությունը կամաց-կամաց գնում է հավատաքննության, որի բացասական հետևանքները մենք տեսնում ենք բանակում․ «Ազգ-բանա՞կ ենք, թե՞ ազգ-եկեղեցի։ Հոգևոր ծառայությունը բանակում շատ վտանգավոր է»,-հարցադրում է հնչեցնում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով, որ եթե որևէ մեկը հարում է այլ կրոնական կառույցի, չի կարող առաքելական եկեղեցու անդամ լինել, և, ըստ էության, հայ առաքելական եկեղեցուն տրված է նաև գրաքննություն անելու իրավունք։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ այս օրենքի փոփոխությունների հետ կապված տեսակետին, ըստ որի՝ օրենքով պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը, Ավետիք Իշխանյանը նկատեց․ «Պետական պաշտոնյան, երբ օգտագործում է աղանդ, սեկտա, կուլտա բառերը, առնվազն գրագետ չէ, քանի որ այդ բառերն օգտագործելը նշանակում է վիրավորել այդ կրոնական կառույցի անդամին, դա նույնն է՝ ոնց որ մեզ ռուսները ասեն «արմյաշկա»։ Ես շատ կուզենայի, որ ՀՀԿ անդամները, հատկապես պարոն Աշոտյանը, կողմնորոշվեին՝ իրենք կոմունիստական գաղափարախոսությունից հրաժարվեցին, դարձան առաքելական, ժամանակին եղել են կոմունիստներ, աթեիստներ, հիմա թող կողմնորոշվեն՝ նժդեհակա՞ն, թե՞ առաքելական գաղափարախոսության կրողներն են»-ասաց Իշխանյանը և հավելեց, որ այս օրենքի նախագիծն ընդամենը միտում ունի սահմանափակել այս կրոնական կառույցների գործունեությունը։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *