Աղվան Վարդանյանին նախարար չեն նշանակի. ՀՅԴ-ում չի քննարկվել

1490957559-1695

ՀՅԴ Գերագույն մարմինը վստահեցնում է՝ նախարարական երեք պորտֆելի փոփոխությունների հարց կուսակցության օրակարգում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը՝ ընդգծելով, սակայն, որ քաղաքականությունում որևէ բան պետք չէ բացառել:

«Եթե լինի նման փոփոխությունների անհրաժեշտություն, մենք ինքներս այդ մասին կտեղեկացնենք, բայց այս պահին նման օրակարգ չունենք», — ասաց նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին ապագա կառավարությունում տեսնելու օրակարգ ՀՅԴ-ում կա՞, թե ոչ հարցին ի պատասխան՝ Համբարձումյանն ասաց.

«Ծանոթ եմ վերջին օրերի տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներին, շատ հեշտությամբ մարդկանց նշանակում և ազատում եք պաշտոններից: Բայց ասեմ, որ նման օրակարգ չունենք», — ասաց Համբարձումյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը չեն ընտրվել կուսակցության Գերագույն մարմնի կազմում՝ Համբարձումյանը պատասխանեց.

«Պատգամավորները աշխատանքի բերումով բավականին ծանրաբեռնված են լինում և հնարավորություն չեն ունենում աշխատանքները լիարժեք կատարել»: 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *