Աղքատության մակարդակը Հայաստանում. պաշտոնական թվեր

timthumb

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը- 2017» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 29,4% -ը,  որից ծայրահեղ աղքատ է 1,8 %-ը, 8,0%-ը շատ աղքատ են (առանց ծայրահեղ աղքատների), իսկ մնացած 19,6%-ն ուղղակի աղքատ է:

2016թ․ աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 000 մարդ: Նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 000, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 000 մարդ: 2015թ․ համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0,4 տոկոսային կետով։ Սակայն 2016թ․ ընդհանուր աղքատության մակարդակը դեռ ավելի բարձր է 2008թ․ մակարդակից՝ 1,8 տոկոսային կետով։

ԱՎԾ մեթոդաբանության համաձայն, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից (40 867 դրամ) շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից (33 418 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (23 313 դրամ): Հայաստանում աղքատությունն ամենաբարձրն է Շիրակում (45,5%), Լոռիում ( 35,8%), Տավուշում (33,8%):

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *