Աճուրդի են հանել Երևանում պետական սեփականություն հան­դիսացող հողամասերը

timthumb

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: 

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

 ՀՀ կառավարության 2017թ.  հուլիսի 20-ի թիվ 873-Ա  որոշմամբ օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից դրանց բաժնային մաս համարվող հողամասերը

Հ/ՀԳույքի անվանումըԳույքի մակերեսըՀողի  բաժնային
մասի կադաստրային արժեքը
(դրամ)
Գույքի գնահատված արժեքը 05.04.2017թ դրությամբ              (դրամ)Գույքի                  մեկնարկային գինը /դրամ/Նախավճարը /դրամ/
1Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/4 շենք, 1/5 տարածք36,2103286,438557143855714192786
2Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/6 տարածք129,837305674279447427944371398
3Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/7 տարածք50,514636926836312683631134182
4Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք,  1/8 տարածք50,114337633666243366624168332
5Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/9 տարածք67,9195158,445618424561842228093

*Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 873-Ա որոշման՝

— աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել սույն ծանուցմամբ գույքի զբաղեց­րած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները.

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն`  աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 30000 դրամ գումարի արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքում է օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է  իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև  06.10.2017թ. ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին  (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) են ներկայացրել.

— աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝ յուրաքանչյուր գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:

— աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է` 20000 (քսան հազար) դրամ (վճարվում է  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի  ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից  չի վերադարձվում,

— անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23)` մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում, և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *