Ամանորին Թել-Ավիվից Երևան հետադարձով ավիատոմսը կարժենա 175 դոլար

timthumb

«Արմենիա» ավիաընկերությունն ամանորին իսրայելցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան մեծացնելու նպատակով դեկտեմբերին էժանացնում է ավիատոմսերի արժեքը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, դեկտեմբերի 30, 31-ին, իսկ հետադարձը՝ հունվարի 6, 7-ին հայտարարված լրացուցիչ չվերթների համար ավիատոմսերը կարժենան 175 դոլար:  «Իսրայելի քաղաքացիներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպիսին է Հայաստանը, պետք է ինչ-որ բանով հետաքրքրենք ու շահագրգռենք, դրա համար որոշեցինք նրանց տալ հնարավորություն էժան գներով այցելել մեր երկիր»,-ասաց Ռոբերտ Օգանեսյանը՝ հավելելով, որ բանակցություններ են վարում նաև այստեղի հյուրանոցների հետ՝ զբոսաշրջիկներին հատուկ սակագնային առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 10-17-ի, 17-24-ի, ինչպես նաև 24-28-ի համար Թել-Ավիվ-Երևան-Թել-Ավիվ թռիչքի արժեքը կլինի 250 դոլար՝ ներառյալ հարկերը և տուրքերը:  Իսկ դեկտեմբերի 10-17-ը , 17-24-ը և 24-30-ը Երևան-Թել-Ավիվ-Երևան ուղղության տոմսերը՝ 220 դոլար:

Ինչ վերաբերում է նոր տարում ավիաընկերության գնային քաղաքականությանն ու նոր ուղղություններով թռիչքների իրականացմանը, ապա դա պարզ կլինի դեկտեմբերի վերջին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *