ԱՄՆ գնահատականը Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին

timthumb (3)

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստանում հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ: Դատելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից, բարձրաստիճան ամերիկացի դիվանագետի հետ հանդիպման առանցքային թեման եղել է քաղաքականությունն ու անվտանգությունը: Կարեն Կարապետյանն ու Բրիջիթ Բրինքը հիմնականում խոսել են տնտեսական բարեփոխումների, երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի նախագծած սցենարը և դերերի բաժանումը արդեն իսկ ուժի մեջ է և ընդունելի է անգամ դրսի խաղացողների հետ: Ապրիլից հետո, Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի պաշտոնը և նրան կհանձնվի տնտեսական բլոկի կուրացիան: Բրինքի՝ Սարգսյանի հետ քննարկած հարցերի շրջանակը հուշում է, որ ԱՄՆ համար ընդունելի է աշխատել Սերժ Սարգսյանի հետ առանցքային հարցերի շուրջ, ինչը որոշակի արտաքին լեգիտիմություն է հաղորդում գործող նախագահի վարչապետական հավակնություններին: Սարգսյանին մնում է ապահովել ներքին լեգիտիմությունը, կամ իր ասած՝ ընդարձակ մեծամասնությունը ոչ միայն նախագահի թեկնածության, այլ ինչն ամենակարևորն է՝ իր վարչապետության համար: Հասկանալի է, որ Սարգսյանը ձգտելու է լայն կոնսենսուսի, ինչպես ներսի այնպես դրսի խաղացողների հետ:

Դրսի հարցում Սարգսյանը կարծես թե ապահովագրել է իրեն, նա ընդունելի է թեկնածու է թե Ռուսաստանի, թե արևմուտքի համար: Ինչը չես ասի Կարապետյանի մասին: Անգամ Բրիքի խոսքերից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ դժգոհ է այն տեմպերից, որոնցով Կարապետյանի կառավարությունը զարկ է տվել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին: Իսկ դրանք մեղմ ասած ՝ բացակայում են: ԱՄՆ համար հենց Կարապետյանն է հանդիսանում դեսպանի մակարդակով առաջարկված 8 միլիարդի մերժման «դեմքը» և պատասխանատուն: Այսինքն Բրիքը անբավարար է նշանակում Կարապետյանի կառավարությանը և գոհունակություն հայտնում երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայից՝ քաղաքական և անվտանգության ոլորտներում, ասել է թե՝ ԱՄՆ իր գոհունակությունն է հայտնում Սերժ Սարգսյանից: Ուղն ու ծուծով կապված լինելով Ռուսաստանի հետ՝ Կարապետյանը, դրական ընկալում Արևմուտքում այդպես էլ չստացավ:   Նոյեմբերի 24-ին կնքված Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն իրականություն դարձնելու համար պետք է լուրջ բարեփոխումներ կատարվեն: Իր հերթին ցանկացած բարեփոխում պետք է ֆինանսական աջակցություն ունենա: Ռուսաստանն այդ ֆինանսական աջակցությունը չի ցուցաբերելու: Իսկ Արևմուտքը, եթե ցանկանում է, որ համաձայնագրի բոլոր կետերը կյանքի կոչվեն, և իրական արդյունքներ լինեն՝ կհամաձայնի ֆինանսավորել: Բայց կհամաձայնի միայն այն դեպքում, եթե ՀՀ վարչապետի պաշտոնում լինի իր «դաբրոն» ստացած քաղաքական գործիչը:

Ստելլա Խաչատրյանս

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *