ԱՄՆ-ի հետ կառուցողական կապերը կպահպանվեն. Հասան Ռուհանի

hasan-ruhaniԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը Իրանին չի խանգարի կառուցողական կապեր եւ տնտեսական հարաբերություններ իրականացնել այլ երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի քաղաքականության վրա, Ռուհանիի խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը:-Աշխարհի հետ կառուցողական կապեր հաստատելու Իրանի քաղաքականությունը, ինչպես նաեւ երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ պատժամիջոցների վերացումը եւ մյուս երկրների հետ տնտեսական հարաբերությունները նպատակամղված կլինեն հետագա աճին եւ անշրջելի են», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *