Ամոթ բան չկա, Կարե՛ն, ժողովրդին ասա՝ ունե՞ս բիզնես Հայաստանում, թե՞ չէ

timthumb

«Մինչ օրս քաղաքական որևէ հանդիպում չեմ ունեցել: Եթե գեներալ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, «Դաշնակցություն»-ը, Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ի որոշ անդամներ, արտախորհրդարանական ուժերի որոշ ներկայացուցիչներ ուզենան նոր վիճակ ստեղծեն մինչև ապրիլ, մենք պատրաստ ենք», — այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին, Հովհաննիսյանը նշեց. «Երբ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ էր, նա շատ կարճ ժամանակահատվածում հասկացավ, որ դա իր տեղը չէ: Նա գնաց Մոսկվա, որտեղ ուներ բիզնեսներ, հիմա նա թող հայ ժողովրդին ասի, թե ունի՞ բիզնես Հայաստանում, թե՞ չէ: Ամոթ բան չկա, Կարե՛ն»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստ է ՀՀԿ-ից բազմաթիվ մարդկանց հետ համագործակցել, սակայն անուններ չհնչեցրեց:

Հարցին՝ ՀՀԿ-ում կհամաձայնե՞ն համագործակցել «Ժառանգության» հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանին, որպես լեգիտիմ, մի բանում եմ ընդունում՝ որպես ՀՀԿ-ի նախագահ: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության լեգիտիմ նախագահն է և որպես իմ գործընկեր, պատրաստ եմ իր հետ քննարկել Հայաստանի ապագան՝ որպես կուսակցության նախագահ»,- հավելեց նա։

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *