Ամուլսարում տեսչական ստուգումներ են սկսվել

timthumb (16)

Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները, որոնց համար 10 աշխատանքային օր է նախատեսված:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա կարծիքով` երկարաժամկետ ծավալով հանքարդյունաբերության նման ծավալները արդարացված չեն. «Ես դեմ եմ հանքարդյունաբերության՝ նման ծավալների զարգացմանը: Հայաստանի համար դրանք հեռանկարային չեն, քանի որ մեր երկիրն իր կենսաբազմազանությամբ և բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական կետերից մեկն է»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` կան իրավաբական և բովանդակային գործընթացներ և ամեն ինչ օրենսդրական շրջանակներում է իրականացվում, որպեսզի չկատարվեն քայլեր, որոնք ռիսկեր կառաջացեն Հայաստանի համար. «Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, ովքեր ազատ են իրենց գործողություններում, կարծիքներում, մենք սահմանափակված ենք Օրենսդրությամբ մեզ տրված գործողություններով»,- նշեց նախարարը:

Տեսանյութը` քիչ անց:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *