«Այդ տարածքը շատ վտանգավոր է, կարող է գնաս՝ էլ հետ չգաս»

timthumb (7)

2017-ի մարտի 22-ին Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ էր արձակել, որի հետևանքով «Ուռի հողեր» կոչվող տարածքում հրդեհ էր բռնկվել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ գյուղի բնակիչներին պատկանող խաղողի այգիները ոչնչացվել են, գյուղացիներին մեծ վնաս է պատճառվել:

 

Գյուղապետի խոսքով՝ այդ տարածքը շատ վտանգավոր է, մոտենալ հնարավոր չէ, մոտենալու դեպքում կրակում են: «Մյուս շաբաթ մարդ պետք է գա, նախարարությունից էլ կգան: Բայց այդ տարածքը շատ վտանգավոր է, կարող է գնաս՝ հետ չգաս, կարող է կրակեն, կարող է գնաս՝ չկրակեն»,- ասաց մեր զրուցակիցը:  Հարցին՝ այդքան վտանգավոր տարածքում ինչպե՞ս են գյուղացիները խաղողի այգիներ մշակում, Գրիգորյանը պատասխանեց. «մի կերպ»:

 

Այգեհովիտի գյուղապետը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում գյուղում կրակոցներ չեն եղել, վիճակը հանգիստ է:

 

Ի դեպ՝ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ շուրջ 20.72 հա խաղողի այգի է ոչնչացվել հակառակորդի գործողություններից: Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.00 դրամ, փոխանցում են կոմիտեից:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *