Այլեւս փաստ է, որ «Ծառուկյան» դաշինքի փաստաթղթերը կեղծված են եղել

timthumb (6)

ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ՍԵՆՑ ԲԱՆԵՐ

Այլեւս փաստ է, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններում գրանցված «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են եղել: Այս փաստն ապացուցվեց նույն այդ քաղաքական ուժի կողմից ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված փաստաթղթերով, որոնք փաստում են, որ ընտրություններին մասնակցել են արդեն իսկ ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուներ, որոնց ինքնաբացարկների դիմումները անհայտ պատճառներով, ՀՀ ԸՕ-ով սահմանված ժամկետներում ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված չեն եղել:

Ինչը ենթադրում է, որ ԿԸՀ-ն ՀՀ ԸՕ 87-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարող է անվավեր ճանաչել նշված քաղաքական ուժի գրանցումը: Հիշեցնեմ, որ ԸՕ 87-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են»»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *